Հավլաբարի գաղտնի տպարանը

252

            Արևելահայության համար Թիֆլիսը մտավոր կենտրոն էր: Մեծանուն շատ հայեր կան, որ ծնունդով Թիֆլիսից են, ուր ապրել ու ստեղծագործել են:   
            Հայությունը Թիֆլիսի շուրջ համախմբվեց հատկապես 19-րդ դարում, երբ ավելի սաստկացան թուրքական հալածանքները:    
            Միայն 1921 թվականին Թիֆլիսում հաշվվում էր 2951 տուն հայ, մինչդեռ վրացիների և ռուսների տները միասին վերցված  417  էին:            
            Դ.Բաքրաձեն «Թիֆլիսն էթնիկ և պատմական հարաբերակցությամբ» աշխատության մեջ նշում է, որ եվրոպական ոճի տների մեծ քանակության համար պարտական են հայերին:   
            Թիֆլիսում հայկական տպագրության առաջին օջախը կից էր Ներսիսյան դպրոցին, ուներ իր տառաձուլարանը:        1858 թվականին Խաչատուր Աբովյանի «Վերք Հայստանին» առաջին անգամ հենց այս տպարանում է տպագրվում:
            Հայկական տպարաններ շատ կային Թիֆլիսում, դրանցից կարելի է առանձնացնել, օրինակ ` «Մելքումյան-Էնֆիաճյան», «Հերմես», «Արոր», առաջնակարգ տպարան էր Մնացական Մարտիրոսյանի տպարանը :     
            Հետաքրքիր է հատկապես Թիֆլիսի հատկապես նշանավոր հայաշատ Հավլաբար թաղամասի տպարանը , որը հիմնադրվում է 1903 թվականին`  դառնալով ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի գաղտնի տպարանը:
            Այս տպարանում է տպագրվել «Պրոլետարիատի կռիվը» թերթը, այստեղ է 1905 թվականին տպագրվել Վ.Ի. Լենինի «Պրոլետարիատի և գյուղացիության դիկտատուրան» աշխատությունը:   
            Հավլաբարի տպարանում տպագրում էին հոդվածներ, գրում կոչեր, պատրաստում և տպագրում թռուցիներ, իսկ այդ ամենը կատարում էին ՌՍԴԲԿ Կովկասյան միության անդամներ Մ.Գ. Ցխակյանը,  Ի.Վ. Ստալինը, Մ.Գ. Շահումյանը, Մախարաձեն և ուրիշներ:           
Ինչն է հետաքրքիր. Այս տպարանը ուղիղ իմաստով մուտք  չուներ, այսինքն` ուներ, բայց  մուտքը ջրհորից էր: 
            Հավլաբարի տպարանը խնամքով թաքցված էր, միակ միջոցը այնտեղ հասնելու բակի ջրհորն էր:   
            Տպարանը գտնվում էր Վ.Ա. Բոչորիձեի տան նկուղում, որը հատուկ պատրաստվել էր տպագրատուն դառնալու համար:         
            Սակայն այն երկար կյանք չունեցավ. 1906 թվականի ապրիլի  15-ին ոստիկանությունը հայտաբերեց այն, և տպարանը ամբողջությամբ բռնագրավվեց:
            Խորհրդային ժամանակներում այս նույն թաղամասում էր տեղակայված Հավլաբարի տպագրության թանգարանը: