ԿՈՉ-ԽՆԴՐԱՆՔ ՆԱԽԻՋԵՎԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ․․․

149

Ազգագրագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանը կոչով է հանդես եկել։

Առանց ավելորդ մեկնաբանություններ կատարելու նախիջևանահայության ուշադրությանն եմ ներկայացնում «ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» հատորի հրատարակմանն աջակցություն ցուցաբերելու խնդրանքս։
Մեծածավալ և ծախսաշատ այդ հատորի վերաբերյալ քիչ թե շատ պատկերացում ունենալու համար նշեմ, որ այն Ա4 չափսի է, եռալեզու(հայերեն, անգլերեն, ռուսերեն), ունի 1072 էջ ծավալ, ադրբեջանական վանդալիզմի հետևանքով 1998-2006 թթ․ հիմնահատակ ավերված նախիջևանյան հուշարձանների ավելի քան 1600 փաստավավերագրական լուսանկարներ, որոնցից 500-ից ավելին գունավոր են։ Այնպես որ միայն տպագրական ծախսերի հաշվարկով 1 օրինակի ինքնարժեքը կազմում է 28-30 հազար դրամ։
Այն իր կառուցվածքով, փաստորեն, Նախիջևանի վերաբերյալ պատմագիտական ուսումնասիրություն լինելուց բացի, ունի նաև փաստավավերագրական փաստաթղթի ու քաղաքական նշանակություն։Հույս ունեմ, որ բազմահազար նախիջևանահայության մեջ կգտնվեն իրական հայրենասեր անհատներ, որոնք թե՛ այսօրվա և թե՛ ապագա սերունդների համար կգիտակցեն այս հատորի հրատարակման կարևորությունը և իրենց կյանքում գոնե մեկ անգամ՝ իրենց հնարավորություններով, մասնակցություն կունենան իրենց և իրենց ապուպապերի ծննդավայր հայրենիքի խնդիրների վերհանմանը(աջակցություն ցուցաբերած անձանց անունները կտպագրվեն հատորում)։
Հարցեր առաջանալու դեպքում ինձ հետ կապ կարող եք պահպանել նամականիի միջոցով կամ էլ հեռաձայնել՝ 091-78-80-33։ Փոխանցումներ կատարելու համար/հաշվի համարը/ ՎՏԲ բանկ, թիվ 16040025603000, Ա․ Այվազյան/փոխանցում կատարողներին խնդրում են տեղեկացնել/։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/groups/494243717907766/user/100001645846577