Սեպտեմբերի 11-ին Բահրեյնը և Իսրայելը հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Խաղաղության համաձայնագրերի ստորագրման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 15-ին, այն պետք է տեղի ունենա Վաշինգտոնում, գրում է ՌԻԱ գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Բահրեյնի և Իսրայելի հարաբերությունների բարելավումը՝ համարելով, որ դա կվնասի Պաղեստինի ժողովրդի շահերի պաշտպանությանը, ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Անկարան գտնում է, որ այդ քայլը Իսրայելին կոգեշնչելի շարունակել «պաղեստինյան տարածքի օկուպացիան մշտական դարձնելու փորձերը»: