Էրդողանը Մակրոնին մեղադրեց անգիտության մեջ

152

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել 1980 թ․ սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 40-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Նախագահի խոսքերով՝ Անկարայի հակառակորդները տարիներ շարունակ արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի խանգարեն Թուրքիայի զարգացմանը: Ռազմական հեղաշրջումների փուլը և կառավարության բռնի տապալման նոր ծրագրերը դա պետք է իրականացնեին, ասել է պետության ղեկավարը:

Էրդողանն այնուհետև ուշադրություն է հրավիրել Արևելյան Միջերկրածովքում տիրող լարվածության վրա: Թուրքիայի ղեկավարը դիմել է Հունաստանին։ «Դուք սխալ եք գործում: Աթենքը չպետք է գնա սխալ ճանապարհով, այլապես կկորցնեք», զգուշացրել է Էրսողանը։

Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին անգիտության մեջ: «Դու [Մակրոն] պատմություն չգիտես: Դու նույնիսկ չգիտես Ֆրանսիայի պատմությունը: Մի՛ փորձիր դիմակայել թուրք ժողովրդին ու Թուրքիային: Մակրոնը դեռ շատ խնդիրներ կունենա ինձ հետ կապված», ասել է Էրդողանը: