Դասեր է պետք վերցնել պատմությունից, դասեր. Ռուբեն Մելիքյան

57

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կոչ է անում հետադարձ հայացքով գնահատել պատմությունն ու դասեր քաղել: Նա գրել է. «Դուք գիտե՞ք, թե Անիի Բագրատունյաց թագավորությունը ինչու է ընկել։ Ձեզ թվում է՝ որովհետև բյուզանդացիները էս արեցին, սելջուկները էն արեցի՞ն։ Կամ որ ներքին հակասություններ կային իշխանական տների միջև՞: Ոչ և երիցս ոչ։

Ուղղակի Անիի ողջ Բագրատունյաց Թագավորությունում մի հատ օրենք գրող նորմալ մարդ չգտնվեց։ Այ հենց դրա համար էլ ընկավ Անիի Բագրատունյաց Թագավորությունը։

Դասեր է պետք վերցնել պատմությունից, դասեր»։