Գորիսում ծանոթանում եմ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքներին. Նիկոլ Փաշինյան

114

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղեկություններ է թարմացնում Սյունիք կատարած այցի վերաբերյալ: Նա գրել է. «Գորիսում ծանոթանում եմ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես Հին Գորիսի վերականգնման ընթացքին։

Դիտակետին հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր էր, վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը։

Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»։