Արցախի նախագահը քննարկել է գրավադրված բնակարանների խնդիրները

51

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու  այն քաղաքացիների բնակարանային խնդիրը, ովքեր ժամանակին գրավադրել էին իրենց բնակարանները բանկերում, ապա վարկերի չսպասարկման պատճառով դատական կարգով կորցրել այդ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը:

«Կարծում եմ՝ կայացված որոշումն արդարացի է և բխում է ինչպես մեր այդ համաքաղաքացիների, այնպես էլ պետության շահերից»,- հանդիպման ժամանակ նշել է Արայիկ Հարությունյանը: