ԱՄՆ-ում սպառնալիք են տեսնում ՌԴ-ՉԺՀ դաշինքում

66

Ռուսաստանի և Չինաստանի միությունը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն ունի հզոր բանակ, իսկ ՉԺՀ-ն՝ ուժեղ տնտեսություն: Այս կարծիքն է հայտնել ամերիկյան National Interest ամսագրի մենկաբան Դուգ Բենդոուն:

Ըստ Բենդոուի, Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները սկիզբ դրեցին Մոսկվայի և Պեկինի մերձեցման գործընթացին: Նա նշել է երկու երկրների սերտ ռազմական համագործակցությունը:

Մեկնաբանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ընդդիմանալ Ռուսաստանի հավակնություններին, քանի որ դա կկանխի Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքի ամրապնդումը: