Աթաթուրքի ստորագրության հայ հեղինակը

321

Քչերը գիտեն, որ Թուրքիայի հիմնադիր և թուրքերի հայր համարբող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության էսքիզի հեղինակն ազգությամբ հայ գեղագիր, մաթեմատիկոս Հակոբ-Վահրամ Չերչիյանն է: Ինչպես միշտ, այստեղ էլ թուրքն օգտվել է հայի «վերջին խելքից»:
Դեռ 2016թ. թուրքական «YeniAkit» թերթը անդրադարձել է թուրքերի մոտ «լռության դատապարտված» այս հարցին:

Ըստ թերթի՝ Թուրքիայում ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո (1934թ.) Քեմալն ընդունում է «Աթաթուրք» ազգանունը և հայ գեղագրին պատվիրում` մեկ օրվա ընթացքում այդ նոր ազգանվանը համապատասխան ստորագրության օրինակ ստեղծել: Վերջինս, ով ավելի քան  50 տարի շարունակ մաթեմատիկա, աշխարհագրություն և գեղագրություն է դասավանդել Ստամբուլի Ռոբերտ քոլեջում  (ներկայիս Բոսֆորյան համալսարան), Աթաթուրքի համար ստորագրության 5  տարբերակ է ստեղծում: Դրանցից Քեմալն ընտրում է մեկ վերջնական էսքիզ և այնուհետև օգտագործում է միայն այդ ստորագրությունը:

Ինչպես տարբեր առիթներով լրատվամիջոցերին և իր ուսանողներին պատմել է հենց ինքը՝ Հակոբ Վահրամ Չերչիյանը՝ իր այս ծառայության համար նա Աթաթուրքից հատուկ շնորհակալական նամակ է ստացել: