«Սպուտնիկ V»-ը 100% դեպքերում առաջացնում է իմունային պատասխան

46

Կորոնավիրուսի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութ մշակողն ասել է, որ շիճուկը 100% դեպքերում կարող է առաջացնել իմունային պատասխան: Այս մասին հայտարարել է «Գամալեյա» կենտրոնի գիտական ​​աշխատանքների գծով փոխտնօրեն Դենիս Լոգունովը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Նա պարզաբանել է, որ պատվաստանյութը ներարկվում է երկու փուլով՝ 21 օր  միջակայքով: Իմունացման այս սխեման թույլ է տալիս ստանալ իմունային պատասխանի ավելի բարձր մակարդակ, քան նրանց մոտ, ովքեր տարել են կորոնավիրուս: