Սոլովյովը պատմեց, թե որն է Նավալնիի վիճակի պատճառը

56

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ասել է, որ քիմիական նյութերը չեն եղել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատճառը: Ըստ նրա, պատճառը ցածրորակ ալկոհոլի օգտագործումն էր:

«Ես տեսնում եմ դասական ու դարավոր ռազմական զենքի օգտագործում, որը կոչվում է «անորակ ալկոհոլ»: Դեռևս այս ամենը նման է յուղոտ սննդից ու վատ ալկոհոլից հարուցված ենթաստամոքսային գեղձի բորբոքման նոպայի», ասել է հեռուստահաղորդավարն իր  Соловьёв LIVE հաղորդման եթերում: