Ռուսական պատվաստանյութը կողմնակի ազդեցություններ չի առաջացրել

76

Մասնագետները չեն արձանագրել կողմնակի բարդություններ կորոնավիրուսի դեմ Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցած կամավորների մոտ:

Ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայության, բացառությամբ ոչ ավելի, քան մեկ կամ երկու օր (մի քանի հոգու մոտ) ներարկման տեղում եղած թեթև ցավի՝ EpiVacCorona-ով պատվաստվածների մոտ կողմնակի բարդություններ չեն հայտնաբերվել:

«Ռոսպոտրեբնադզոր»-ը նշել է, որ կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութը բնութագրվում է անվտանգության բարձր աստիճանով դրա արտադրության տեխնոլոգիայի շնորհիվ: Պատրաստուկի մեջ կենդանի վիրուս չկա. այն իմունիտետ է առաջացնում արհեստականորեն սինթեզված պեպտիդների կիրառման միջոցով: