Պուտինը ՌԴ ՀՆԱ-ի նվազման տվյալները համեմատել է այլ երկրների ցուցանիշների հետ

33

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերի շուրջ կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի տնտեսությունը հունիսից սկսել է վերականգնվել։
Նա ասել է, որ համաճարակի ճգնաժամի պայմաններում Ռուսաստանում համախառն ներքին արդյունքի կրճատումն ավելի փոքր է, քան զարգացած երկրներում: Համաժողովը հեռարձակվել է Россия 24 հեռուստաալիքով:

«Պարզվեց, որ Ռուսաստանում ՀՆԱ-ն ավելի քիչ է նվազել, քան մյուս առաջատար երկրներում: Այս տարվա երկրորդ եռամսյակում մեզ մոտ ՀՆԱ-ն ընկել է 8,5%-ով, ԱՄՆ-ում՝ 9,5%-ով, Եվրոգոտում` 15%-ով», ասել է նախագահը:

Պուտինի կարծիքով, դրան նպաստել են տնտեսությանն աջակցելու «նպատակային, լավ մտածված և, որ ամենակարևորն է՝ ժամանակին իրականացված» միջոցները: