Պարզվեց՝ ԵԽԽՎ-ն նախատեսում էր քննարկել Նավալնիի հարցը նախքան նրա վիճակի մասին տեղեկությունների հայտնվելը

62

ԵԽԽՎ-ն նախատեսում էր քննարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված խնդիրը նույնիսկ նախքան նրա վիճակի մասին տեղեկությունների հայտնվելը, ասել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը:

«Ինձ համար զարմանալի էր, որ օգոստոսին Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի օրակարգում գտա այս թեմայի քննարկման վերաբերյալ մի կետ: Ի վերջո, այդ ժամանակ Նավալնիի վիճակի և նրա ախտորոշման մասին ընդհանրապես տեղեկություններ չկային», ասել է նա:

Այս առնչությամբ խորհրդարանականը նամակ է ուղարկել հանձնաժողովի նախագահ Բորիս Ցիլևիչին՝ խնդրելով պարզել իրավիճակը և հանձնաժողովի անդամներին նախազգուշացնել վաղաժամ եզրակացություններ չանել։