Պայթյուն Հորդանանի ռազմական պահեստում

44

Հզոր պայթյուն է որոտացել թագավորության կենտրոնական մասում գտնվող Էզ-Զարկա քաղաքում Հորդանանի զինված ուժերի զինամթերքի պահեստում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել կարճ միացումը: Զոհեր չկան, ասել է կառավարության խոսնակ Ամջադ ալ-Ադայիլը: