Չինաստանի Չժուհայ քաղաքում պայթյունի պատճառը գազն է

41

Չինաստանի Չժուհայ քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ արտակարգ իրավիճակի պատճառը գազի պայթյունն էր, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տեղեկատվությունը:

«Այսօր առավոտյան Դոումենի շրջանում գտնվող հյուրանոցի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել: Այդ շրջանում առևտրային և բնակելի շենքերը տարբեր աստիճանի վնասներ են կրլ», հայտնում է հեռուստաալիքը:

Պայթյունի տարածքում փլատակներ են առաջացել, հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալների համաձայն, երեք մարդ վիրավորվել է: Նրանք հոսպիտալացվել են: Զոհերի մասին չի հաղորդվում: