Չինաստանը հաստատեց «Տրիազավիրինի» արդյունավետությունը COVID-19-ի բուժման հարցում

58

Չին գիտնականները հաստատել են ռուսական «Տրիազավիրին» պատրաստուկի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին ՌԻԱ գործակալությանը տեղեկացրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վալերի Չարուշինը:

Նրա խոսքերով՝ Չինաստանից իր գործընկերների պատասխանը դեռ ոչ պաշտոնական է, քանի որ դեղամիջոցի հետազոտությունները չեն ավարտվել: Այնուամենայնիվ, Խարբինի բժշկական համալսարանի նախագահ Յան Բաոֆենն ասել է, որ «Տրիազավիրինը» կրճատում է հիվանդության տևողությունը և մեղմացնում բազմաթիվ ախտանիշներ: