Միքայել Մելքումյանը դիմել է ՌԴ Պետդումայի գործընկերներին

16

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել ՌԴ օրենսդիր մարմնին: Նա ներկայացրել է նամակի դրդապատճառները. «Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող և աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն և միանալ իրենց ընտանիքներին և հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում: Պետությունը չպետք է անտարբեր գտնվի և անտեսի այս խնդրի հրատապ լուծումը :

Այսօր առավոտյան ես նամակ եմ հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իմ և գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման  հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ. Ի. Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել այս խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը:

Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն համապատասխան լուծումներ, և մեր հայրենակիցները կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն:

Ներկայացնում եմ իմ կողմից Լ. Ի. Կալաշնիկովին ուղղված նամակի տեքստը:

Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիդ մաղթում եմ համբերություն»: