Լիտվայի Սեյմը բանաձև է ընդունել, որով բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային անվանել է հանրապետության ընտրված նախագահ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։
Փաստաթղթում Վիլնյուսը միջազգային հանրությանը կոչ է անում Տիխանովսկայային և Համակարգող խորհրդին աջակցել «խորհրդարանական և նախագահական նոր ժողովրդավարական ընտրությունների նրանց ձգտման գործում»:
Բանաձևի հեղինակներն առաջարկում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները գնահատել որպես «երկրի բռնակցում»:
Բացի դրանից, նրանց խոսքերով՝ Ռուսաստանի հետ նոր պայմանագրերի ստորագրումը կսահմանափակի բելառուս ժողովրդի ինքնիշխանությունը: