Թրամփը խոսեց Պուտինի հետ փոխհարաբերությունների մասին

47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ անարդար է համարում իրեն քննադատելը աշխարհի առաջնորդների հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով: Ըստ նրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ ընդհանուր լեզու գտնելու հնարավորությունը թույլ է տալիս լուծել գլոբալ խնդիրներ։

ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները չի նախատեսում կապի մեջ մտնել Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կարելի է կազմակերպել հեռախոսազրույց Պուտինի ու Թրամփի միջև: Նման շփումներ պարբերաբար իրականանում են երկու նախագահների նախաձեռնությամբ: