Զախարովա. ՌԴ-ն չի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին և չի միջամտի

54

Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի կամ որևէ այլ պետության ընտրական գործընթացներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սպիտակ տան պատժամիջոցները Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ:

Նա հավելել է, որ իրենք ամերիկացիներին բազմիցս առաջարկել են «հարգալից երկխոսության շրջանակներում քննարկել և լուծել բոլոր համապատասխան հարցերը հանգիստ ու ապաքաղաքականացված ձևով: Բայց պատասխան չկա», դիվանագետի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ Զախարովայի, Սպիտակ տունը պատժամիջոցների կիրառումը հիմնավորել է Կրեմլին վերագրվող «որոշ անցանկալի գործողությունների» համար Ռուսաստանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներով: