Երևանում նոր տրանսպորտ ունենալու համար կպահանջվի երկու տարի

38

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պնդմամբ` 2020 թվականի դեկտեմբերին ծրագրվում է հայտարարել տենդերի հաղթողին, իսկ արդեն 2021 թվականին Երեւանում նոր տրանսպորտային ցանցի ներդրման հարցում էական առաջընթաց կգրանցվի, իհարկե, եթե արտաքին խոչընդոտներ չլինեն:

Ըստ նրա` մյուս տարի կսկսվի 820 ավտոբուսի ներդրումը, եւ այդ գործընթացը կտեւի առնվազն 2 տարի: «Քաղաքային իշխանություններին պետք չէ մեղադրել անգործության մեջ: Այդ հարցը մեզ համար առաջնահերթ ուղղություններից մեկն է»,- շտապեց ինքնապաշտպանվել փոխքաղաքապետը»: