Բոլսոնարուն կարծում է, որ Բրազիլիան գրեթե հաղթահարել է կորոնավիրուսը

63

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կարծում է, որ երկիրը գրեթե հաղթահարել է կորոնավիրուսը, գրում է gazeta.ru-ն: Նախագահը նշել է կառավարության աշխատանքը, որն «ամեն ինչ արեց՝ բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար»: Բոլսոնարուն տեղական զանգվածային լրատվամիջոցներին մեղադրել է դաշնային կենտրոնի հաջողությունների մասին լռելու համար:

Ներկայումս Բրազիլիան ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո աշխարհում 3-րդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի առումով: Երկրում գրանցվել է 4,2 միլիոն վարակման դեպք։