Անվարորդ տրանսպորտը ե՞րբ կհայտնվի Մոսկվայում

26

Մոսկվայի տրանսպորտի վարչությունն իր Telegram ալիքում հայտնել է, որ անվարորդ տաքսիները, ավտոբուսներն ու երկաթուղային տրանսպորտը Մոսկվայի ճանապարհներին կհայտնվեն մինչև 2040 թվականը:

Ենթադրվում է, որ այս տեսակի տրանսպորտը ճանապարհները կդարձնի առավել անվտանգ, ավելի քիչ ծանրաբեռնված և նաև կբարելավի ժամանակացույցը: Ներկայումս այդպիսի տեխնոլոգիաները փորձարկվում են: Ցանկացած տրանսպորտ կարող է անվարորդ լինել, ներառյալ մետրոն և տրամվայները։