ԱՄՆ-ն ունի սպառազինության համակարգեր, որոնց մասին ոչ ոք չգիտե․ Թրամփ

49

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի սպառազինության նորագույն համակարգեր, որոնց մասին աշխարհում որևէ մեկին հայտնի չէ։

«Մենք ունենք մի քանի համակարգեր, որոնց մասին ոչ ոք չգիտե: Եվ ճիշտն ասած, ինձ թվում է՝ ավելի լավ կլինի, եթե այսպես շարունակվի: Մենք ունենք մի քանի անհավատալի համակարգ», ասել է Թրամփը։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան կայքը:

«Եվ հիմա մենք ունենք նոր հրթիռներ ու արկեր», ասել է նախագահը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի զինուժը ներկայումս գտնվում է իր հզորության գագաթնակետին, քանի որ վերջին 3−3,5 տարվա ընթացքում ԱՄՆ իշխանությունները զինված ուժերում մեջ ներդրել են շուրջ 2,5 տրիլիոն դոլար: