Deutsche Bank-ը պատմեց, թե ինչ ժամանակաշրջան կփոխարինի գլոբալիզացիային

54

Հաջորդ տասնամյակում աշխարհը կապրի նոր հարթության մեջ: Deutsche Bank-ի վերլուծաբանները կարծում են, որ 1980 թվականին սկսված գլոբալիզացիայի ժամանակաշրջանը կփոխարինվի «անկարգությունների ժամանակաշրջանով»:

Հետազոտողների կարծիքով, Չինաստանի տնտեսության վերելքը Միացյալ Նահանգների նկատմամբ կդառնա նոր ժամանակաշրջանի բնութագրիչ առանձնահատկությունը: Հենց տնտեսական ոլորտն է դառնալու այս երկու երկրների դիմակայության ասպարեզը: Իրավիճակը նման կլինի սառը պատերազմի տարիներին Վաշինգտոնի ու Մոսկվայի փոխհարաբերություններին: Հավանական է ահագնացող սղաճը և աճող հետաքրքրությունը կլիմայի խնդիրների նկատմամբ, և միևնույն ժամանակ՝ նոր տեխնոլոգիական հեղափոխությունը, հաղորդում է РБК-ն։