Տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել

44

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ին առաջին կուրսի մեկ ուսանող ջերմել է, տուն  են ուղարկել։ Նա  թեստավորվել է և հաստատվել է կորոնավիրուս։ Սեպտեմբերի 8-ին  նույն կուրսում ևս մեկ ուսանող ջերմություն է ունեցել, և ամբողջ կուրսն ուղարկվել է տուն։ Տվյալ կուրսի դասապրոցեսը հիմա կազմակերպվում է հեռավար տարբերակով։ Դեպքի մասին պատշաճ տեղյակ է  պահվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ «Որևէ դասախոսի մոտ կորոնավիրուսով վարակման  դեպք չի հաստատվել»,- հայտնում են Տնտեսագիտական համալսարանից: