Վրաստանը հայտարարեց COVID-19-ի երկրորդ ալիքի մեկնարկի մասին

61

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ իրավիճակը վերահսկելի է և իր հայրենակիցներին հորդորել է խուճապի չմատնվել: Ըստ վարչապետի՝ ինչպես սպասվում էր, երկրորդ ալիքը սկսվեց աշնանը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Ըստ Գախարիայի, կորոնավիրուսի նոր դեպքերի աճը վկայում է Վրաստանում համաճարակաբանական իրավիճակի փոփոխության մասին: Այսպես, սեպտեմբերի 10-ին հանրապետությունում գրանցվել է հակառեկորդ՝ 57 դեպք: Մեկ օր առաջ հայտնաբերվել էր վարակման 44 դեպք: