Սփրեյ-պատվաստանյութը հաստատվեց Չինաստանում

89

Չինաստանը հաստատել է երկրում մշակված կորոնավիրուսային պատվաստանյութը, որն իրենից ներկայացնում է սփրեյ: Թույլատրվել են ՉԺՀ-ում պատրաստուկի կլինիկական փորձարկումները, տեղեկացրել է Հոնկոնգի համալսարանը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Պատրաստուկը դարձել է COVID-19-ի առաջին սփրեյ-պատվաստանյութը, որը սննդի և դեղերի վերահսկման պետական ​​վարչության կողմից հաստատվել է մարդկանց վրա կլինիկական փորձարկումների համար:

Ընդհանուր առմամբ, Չինաստանում վեց պատվաստանյութ գտնվում է կլինիկական փորձարկումների փուլում: