Սաակաշվիլին խոստացավ առճակատման մեջ չմտնել ՌԴ-ի հետ, եթե դառնա վարչապետ

53

Վրաստանի նախկին նախագահ Մխեիլ Սաակաշվիլին ընտրողներին խոստացել է, որ եթե իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հաղթի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը, ապա Ռուսաստանի հետ առճակատման մեջ չի մտնի: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Սաակաշվիլու խոսքերով՝ ինքը լուծելու է ներքին խնդիրները, այդ թվում՝ երկարաժամկետ հեռանկարում։ Մասնավորապես՝ ներքին տարածքների խնդիրը:

«Հիմա անհրաժեշտ է երկիրը դուրս հանել ճահճից, ոչ թե որևէ մեկի հետ առճակատման մեջ մտնել», նշել է նախկին նախագահը: «Ես այն Միշան չեմ, որը եղել եմ», ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ պատրաստ է ոչ ավելի, քան երկու տարի գլխավորել Վրաստանի կառավարությունը, ապա կվերադառնա Ուկրաինա: