Ռուսաստանը չի գնի արտասահմանյան պատվաստանյութ COVID-19-ի դեմ

47

Ռուսաստանը կօգտագործի տեղական պատրաստուկները նոր տեսակի կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման ընթացքում: Երկիրը չի նախատեսում գնել արտասահմանյան պատվաստանյութեր COVID-19-ի դեմ: Այդ մասին գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Ռուսաստանի մշտական ​​առաքելությանը: Սեփական պատրաստուկները կիրառելով՝ ՌԴ-ն պարտավորություն չի ստանձնում պատվաստանյութ գնել COVAX-ի շրջանակներում։