Չին զինվորականները կմասնակցեն «Կովկաս-2020» զորավարժություններին

44

Չինացի զինծառայողները կմասնակցեն «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու Ռուսաստանում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ ՊՆ հայտարարությունը: Ռուսաստանի և Չինաստանի միջև ավելի վաղ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածությունները:

«Չինաստանի զինված ուժերը իրենց անձնակազմը կուղարկեն ՌԴ Աստրախանի շրջան` մասնակցելու «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժություններին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 21-ից 26-ը», ասվում է Չինաստանի ՊՆ հայտարարության մեջ: