Որքա՞ն ռուսաստանցի չի աշխատում իր մասնագիտությամբ

45

Ռուսաստանի բնակիչների միայն 36%-ն է աշխատում համալսարանում ստացած իր մասնագիտությամբ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Работа.ру ծառայության և Рамблер պորտալի համատեղ ուսումնասիրությունը:

Այսպիսով, հարցվածների 64%-ն ասել է, որ չի աշխատում իր ​​մասնագիտությամբ: Միևնույն ժամանակ, 40%-ը խոստովանել է, որ երբեք չի աշխատել դիպլոմում գրված մասնագիտությամբ, իսկ 24%-ն աշխատել է, բայց անցյալում: Հարցվածների 28%-ը ստիպված է եղել փոխել մասնագիտությունը նախորդ ոլորտում ցածր եկամուտ ունենալու պատճառով: