«Նովիչոկ» ստեղծողն անհեթեթություն է անվանել Նավալնիի թունավորման վերաբերյալ նոր տվյալները

45

«Նովիչոկի» «նոր տեսակով» ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման վերաբերյալ տվյալները չեն կարող ճշմարիտ լինել, քանի որ այդ նյութով թունավորման ախտանիշներ չկան: Այդ մասին հայտարարել է մարտական քիմիական նյութը մշակողներից մեկը՝ Լեոնիդ Ռինկը:

«Ես գիտեմ «Նովիչոկի» բոլոր տարբերակները: Այդ հայտարարությունը ոչ մի կապ չունի գործողության մեխանիզմի հետ, այն փաստի հետ, որ ախտանիշներ պետք է ի հայտ գան: Դրանցից ոչ մեկը չկա: Ասեք, ինչ ուզում եք, բայց ախտանիշներ չկան: Մոռացեք «Նովիչոկի» մասին», ասել է Ռինկը ՌԻԱ գործակալությանը: