Մոտ 100 խոշոր հրդեհ ԱՄՆ երեք նահանգներում

48

ԱՄՆ Ազգային միջգերատեսչական հրդեհային կենտրոնը հայտնել է, որ երեք նահանգներում մոլեգնում է 96 խոշոր հրդեհ՝ ընդգրկելով 1,375 միլիոն հեկտար տարածք: Այդ մասին հաղորդում է RT-ն:

Նախօրեին Կալիֆորնիայում, Օրեգոնում և Վաշինգտոնում բռնկված հրդեհների արդյունքում տասնյակ հազարավոր ակրեր են այրվել, ինչի առնչությամբ հրահանգ է տրվել տարհանել հրդեհների մոտակայքում գտնվող մարդկանց։