Կորոնավիրուսի 174 նոր դեպք, 210 առողջացած, 1 մահ

50

Սեպտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3250 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 210 առողջացած:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։