Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

52

Ինչպես հաղորդում է Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուկյան կայքեջը, Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: