Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Շահան Գանտահարյան (տեսանյութ)

77

Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացիներ չեն տուժել:

«Արմենպրես»-ին ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Հրդեհի հետևանքով ոչ ոք չի վնասվել և բոլորը տարհանվել են:  Այս պահին հրշեջ-փրկարարներ են դեպքի վայրում աշխատում, որպեսզի մարեն հրդեհը: Այնտեղ աշխատողներ են եղել, որոնք տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած պայթյունի նման միջադեպ չէ, բարեբախտաբար, սակայն մարդկանց մոտ խուճապ կա»,- նշել է Գանտահարյանը:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը սկսվել է ավտոդողերի և վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:

Huge panic taking place in Beirut port due to a huge fire 🔥

Gepostet von We Are Lebanon am Donnerstag, 10. September 2020