Բեյրութի նավահանգիստը կրկին այրվում է

58

Բեյրութի նավահանգիստը, որտեղ լայնածավալ պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի սկզբին, կրկին հրդեհված է, հաղորդում է Reuters-ը: Գործակալության թղթակցի խոսքերով՝ նավահանգստի ամայացած շրջանից ծուխ է բարձրանում: Լիբանանի Կարմիր խաչի գլխավոր տնօրենն ասել է, որ պատճառը աղբի այրումն է:

Լիբանանի ռազմական աղբյուրի համաձայն, հրդեհը տեղի է ունեցել պահեստում, որտեղ գտնվում են մեքենայի յուղ ու անվադողեր: Հրդեհի մարմանը մասնակցելու են ռազմական ուղղաթիռներ: Քաղաքացիներին նախազգուշացրել են նավահանգստի շրջագծից հեռանալու անհրաժեշտության մասին: