«Спутник V-ն ի վերջո մարդու պատվաստանյութ է, մինչդեռ AstraZeneca-ի դեպքում խոսքը կապիկի պատվաստանյութի մասին է»․ Պեսկով

70

ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված ցանկացած քաղաքականացում անընդունելի է: Այնուամենայնիվ նա ռուսական պատրաստուկն ավելի հուսալի է անվանել, քան արտասահմանյանը:

Ռուսաստանը մտադիր չէ քաղաքականացնել իրավիճակը բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութի շուրջ, որի փորձարկումները դադարեցվել են: Այդ մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն:

Նա նշել է, որ AstraZeneca-ի հետ կապված միջադեպը միայն ընդգծում է յուրաքանչյուր երկրի համար COVID-19-ի միաժամանակ մի քանի պատվաստանյութ ունենալու կարևորությունը: Պեսկովը հավելել է, որ ռուսական պատվաստանյութն ավելի հուսալի է, քանի որ այն «ի վերջո մարդու պատվաստանյութ է, մինչդեռ AstraZeneca-ի դեպքում խոսքը կապիկի պատվաստանյութի մասին է»: