Tesla-ի բաժնետոմսերը 21%-ով ընկան

62

Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունն այսօր կորցրել է իր արժեքի մեկ հինգերորդը, հաղորդում է Известия-ն։ Նյու Յորքի ֆոնդային բորսայի փակման պահին ընկերության բաժնետոմսերն արժեզրկվել են 21,06%-ով՝ հասնելով 330,21 դոլարի։ Բացի դրանից, Իլոն Մասկը դուրս է մնացել աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց ցանկից։

Ի դեպ, երեքշաբթի Nikola և GM ընկերությունները հայտարարել են, որ կմիավորվեն Badger էլեկտրաբեռնատարի կառուցման համար, որը Tesla-ի արտադրած Cybertruck-ի հավանական մրցակիցն է: