Շուտով Լուկաշենկոն կմեկնի Մոսկվա

61

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով, Լուկաշենկոյի՝ Մոսկվա այցի ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է։ Միևնույն ժամանակ Пул Первого-ի Telegram-էջը գրում է, որ հաջորդ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կուղևորվի Մոսկվա: «Նախագահական միջավայրում խոսակցություններ կան հաջորդ շաբաթվա վերաբերյալ: Եվ կան կոնկրետ պատրաստությունների բոլոր նշանները», ասել են լրագրողները:

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն առևտրատնտեսական մի շարք հարցեր, ՏԱՍՍ-ին ասել է Դմիտրի Պեսկովը: Փորձագետների ու տարբեր գերատեսչությունների մակարդակով շատ արդիական հարցերի շուրջ աշխատանքը չի դադարում․ մասնավորապես, Բելառուսի պարտքերը, ինտեգրման ճանապարհային քարտեզը, Բելառուսին մատակարարվող էներգետիկ ռեսուրսների գները և այլն: Հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Ռուսաստանին Բելառուսի պետական ​​պարտքի վերաֆինանսավորման թեման, հավելել է Պեսկովը: