Ճապոնիան Չինաստանին անվանեց երկրի անվտանգության սպառնալիք

89

Չինաստանը ցանկանում է ուժի կիրառմամբ Հեռավոր Արևելքում փոխել ստատուս-քվոն և, այդ պատճառով, սպառնալիք է ներկայացնում Ճապոնիայի անվտանգության համար, հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն:

Կոնոն ասել է, որ Պեկինը «հնարավորություններ և մտադրություն ունի» ագրեսիվորեն ազդել տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա, ինչի կապակցությամբ Տոկիոն «շատ ուշադիր կերպով կհսկի» ՉԺՀ գործողությունները, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Նախարարը նշել է, որ Ճապոնիան և ԱՄՆ-ն պետք է զգոն լինեն՝ հետևելով չինական քաղաքականությանը:

Ըստ Կոնոյի, Չինաստանը վերջերս մեծացրել է պաշտպանական ծախսերը և ակտիվացրել գործունեությունը Հեռավոր Արևելքում: Եթե ​​նախկինում ՉԺՀ գործողությունները միայն մտահոգություն էին առաջացնում, ապա այժմ դրանք իրենցից անմիջական սպառնալիք են ներկայացնում: