Հունաստանում ամբողջությամբ այրվել է էմիգրանտների ամենամեծ ճամբարը

64

Հունական Լեսբոս կղզում գտնվող միգրանտների և փախստականների ամենամեծ Մորիա ճամբարն ամբողջությամբ այրվել է, հաղորդում է gazeta.ru-ն: Ճամբարում բնակվում էր 12,8 հազար մարդ: Հրդեհը տեղի է ունեցել ճամբարում COVID-19-ով վարակման 35 դեպքի բացահայտումից անմիջապես հետո:

Փախստականներին և էմիգրանտներին հաջողվել է ապաստան գտնել շրջակա կալվածքներում և լեռներում, նրանց մեծ մասն ուղևորվել է քաղաք: Հունական հրշեջ ծառայության տվյալներով, ճամբարի շուրջ և նրա տարածքում շուրջ հրդեհի տասը օջախ էր առաջացել։