Կրեմլն արձագանքեց «Բեռլին»-«Վարշավա» զրույցի չհրապարակված հատվածի մասին հայտարարությանը

73

ՌԴ ԱԴԾ-ն վերլուծելու է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխանցած նյութերը և եզրակացություններ է անելու դրանց արժեքի վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին հաղորդում է Gazeta.Ru-ի թղթակիցը:

Պեսկովը նշել է, որ ԱԴԾ-ն պարբերաբար նախագահին զեկուցում է իր աշխատանքի մասին, և, եթե անհրաժեշտ համարի, կտեղեկացնի այդ նյութերի վերլուծության արդյունքների մասին: