Կարող են ստուգել, ես խնդիր չունեմ, թող իրենք մտածեն. Գագիկ Ծառուկյան

86

«Պետական մեխանիզմը խոդ են տվել Ծառուկյանի դեմ, չգիտեմ՝ ինչու». ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ինքը չի քննադատում, այլ՝ բարձրաձայնում է խնդիրների մասին, լուծումներն առաջարկում։

«Ասում են՝ ժողովրդի 90 տոկոսը մեր հետ է։ Այ ցավդ տանեմ, Ծառուկյանը լիարժեք այս ժողովրդի ծոցից հելած մարդ է, ցանկացած կոպեկի համար պատասխան է տվել։ Ով եկավ՝ ստուգեց։ Կարող են ստուգել, ես խնդիր չունեմ, թող իրենք մտածեն, որ իրենց օրերը հաշված, մեկ շաբաթ, երկու շաբաթ ձգելով պատասխանը տալու են։ Մարդու վրա գործ կարելով չէ»,- ասաց Ծառուկյանը։

Վերջինս ընդգծեց, որ բարեգործությամբ երկիր հնարավոր չէ պահել, հարկավոր են իրատեսական ծրագրեր և ոլորտների փորձառու ղեկավարներ է, ծրագիր և ներդրում է պետք։