Կալիֆորնիայում 172 հազար մարդ հոսանքազրկվել է անտառային հրդեհների պատճառով

48

Կալիֆորնիայում 172 հազար մարդ հոսանքազրկվել է անտառային հրդեհների պատճառով։ Հոսանքն անջատվել է անվտանգության նկատառումներով, հաղորդում է Associated Press-ը: Ըստ վերջին տվյալների, նահանգում հրդեհներն ընդգրկել են ռեկորդային մասշտաբներ՝ 809 հազար հա:

Հրդեհից տուժել են նաև այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Սան Բերնարդինոն և Սան Դիեգոն: Իշխանությունները որոշում են կայացրել փակել ութ ազգային այգիներ, ինչպես նաև վրանային ու ճամբարային տարածքները: