Իտալիան սկսեց արտադրել կորոնավիրուսի գերարագ թեստեր

77

Իտալիայի Առողջապահության նախարարությունը հաստատել է օրգանիզմում կորոնավիրուսային վարակի առկայության նոր թեստի պատրաստումը: Այն թույլ է տալիս հնարավորինս շուտ արդյունք ստանալ՝ ընդամենը երեք րոպեի ընթացքում: COVID-19-ի առկայության ստուգումն իրականացվում է հիվանդի թքի միջոցով, հաղորդում է news.ru-ն: Փորձարկման նոր համակարգը մշակվել է Մերատե քաղաքում գտնվող մի ընկերության կողմից։