Գրիպով և կորոնավիրուսով միաժամանակյա վարակման մասին

119

Կորոնավիրուսով և գրիպով միաժամանակյա վարակումը կարող է մահացու լինել: Այդ մասին հայտարարել է բժիշկ-օտորինոլարինգոլոգ Վլադիմիր Զայցևը:

Նրա խոսքերով՝ գրիպը կարող է առաջացնել թոքաբորբ: Դրա ֆոնին մեկ այլ քրոնիկական հիվանդություն կարող է սրվել: Հիվանդի մոտ կարող են նկատվել թոքերի, բրոնխների, քիթ-կոկորդի հետ կապված խնդիրներ: Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա դա փոփոխություններ է առաջացնում բրոնխաթոքային համակարգում:

«Արդյունքում մարդը ստանում է երկու ծայրաստիճան տհաճ և վտանգավոր վիճակներ, դա կրկնակի դժվար է օրգանիզմի համար․ յուրաքանչյուրը հարվածում է առնվազն երկու կետի», Аргументы и Факты-ին տված հարցազրույցում պատմել է բժիշկը: