Ասում են՝ իբր պարոն Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն. Սամվել Բաբայան

94

Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ   Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը պատմել է. «Ինձ ասել էին, որ հանդիպումը երիտասարդների հետ է, ես էլ բաց խոսել եմ, հետո պարզվել է, որ բոլորը լրագրող են եղել, բոլոր կուսակցությունները կոնտեքստից մի բան հանել, դրել են:

Խնդիրը հետեւյալն է. ինձ հարց են ուղղել ռազմական ոլորտի մասին, ես ասել եմ, որ իմ կարծիքով, եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լենքորանը, ես կընտրեմ Լենքորանը: Նախ այդ դեպքում՝ մենք սահման չենք մեծացնում, նաեւ տնտեսապես շահավետ է: Սա է ամբողջ իմաստը, որ ասում են՝ իբր պարոն Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն: Շահումյանի շրջանը 1993 թվականին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիներին հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին»: